Պատմություն



                Իմ տպավորուցյունը Կոնդից

Կոնդը  Երևանի հնագույն բնակավայրերից մեկն է, գտնըվուն է կենտրոնում:Կոնդում մնացել են շատ հին տներ,այնտեղ ապռողները  շատ բարի և հյուրասեր մարդիկ են: Նրանք պատմեցին մեզ այն հայտնի մարդկանց մասին, որոնք ծնվել են Կոնդում և շատ լավ գործեր են կատարել Երևանի և Հայաստանի համար: Ես չեի պատկերացնում որ քաղաքի կենտրոնում  կա այտպիսի քանդրտված տներ: Կուզենաի, որ այտ քանդրտված տները վերանան և Կոնդեցիները ապրեն հարմար տներում :

 Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։
Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Քանի որ Կոնդում  ոչմի խաղահրապարակ և այգիներ չկան, ծնողները իրենց երեխաներին տանում են Սուրբ Հովհաննես Մկրտեչ եկեղեցու բակը, որը վերջի տարիներին  վերանորոգվել է  և բարեկարգվել:




Էրեբունի

ԷՐԵԲՈւՆԻ Էրեբունիամրոցը  կառուցվել  է  Արգիշտի  I-ի  կողմից  իր  տիրակալության  հինգերորդ  տարում`  Ք.ա.  782  թ.:  Այդ  ամրոցի  գոյության  մասին  հայտնի  էր Արգիշտի  I-ի  Խորխորյան  տարեգրությունից, ըստորի` ամրոցի կառուցման  համար  նա  վերաբնակեցրել  էր  Խաթե  և  Ծուպանի  երկրներից  գերված  6600  զինվորների:
 Էրեբունի  ամրոցը  գտնվում  է  Երևանի  հարավարևելյան  ծայրամասում`  Նոր-Արեշ  և  Վարդաշեն  թաղամասերի  միջև  գտնվող  Արին  Բերդ  բլուրի  գագաթին:  Այս  բլուրը  գիտնականներին  հայտնի  է  դեռ  1894  թ.-ից:  Հնագետ  Ա.  Իվանովսկին   Նորքի  բնակիչ  Պ.  Տեր-Ավետիսյանից  գնեց Արին Բերդի  ստորոտում  գտնված  մի  բազալտե  սեպագիր  արձանագրություն,  որը  վերծանվեց  և  հրատարակվեց  Մ.  Նիկոլսկու  կողմից:  Այս  արձանագրությունում  պատմվում  էր  Արգիշտի  I-ի  կողմից  կառուցված  հացահատիկի  10000  կապի  տարողությամբ  շտեմարանի  մասին:  Ա.   Իվանովսկին  այստեղ  մասնակի  պեղումներ  կատարեց,  որից  հետո  երկար  ժամանակ  բլուրը  մնաց չուսումնասիրված:  Միայն  1950  թ.  սկսվեցին  այս  կարևոր  հուշարձանի  կանոնավոր  պեղումները`  Կ.  Հովհաննիսյանի  ղեկավորությամբ:  Պեղումները  կատարվում  էին  Արին Բերդ  բլրի  վրա,  ուր  գտնվում  է  միջնաբերդը:    Բլրի  շրջակայքում  գտնված  նյութերըª  խեցեղեն  իրեր,  կառույցների  պատեր,  կացարանների  հատակներ և այլն,  հնարավորություն  տվեցին  պարզելու,  որ  քաղաքը  զբաղեցրել  է  ավելի  քան  200  հա  տարածք:
 Պեղումների  առաջին  տարում  պարզվեց  նաև  այս  ամրոցի  անունը: Համապատասխան արձանագրությանմեջ ասված էր. Խալդի  աստծո  մեծությամբ  Արգիշտին`  Մենուայի  որդին,  այս  հզոր  բերդը  կառուցեց.  նրա  համար  սահմանեց  Էրեբունի  անունըՙ:  Ամրոցի մոտ 8  հա  տարածքը  շրջապատվեց  հզոր  պարիսպներով:  Մոնոլիտ  բազալտե  ժայռի  վրա  շինարարները  բարձրացրին  ևհարթեցրին  հսկայական  քարե  զանգվածներ:  Շարվեց  երկու  մետր  բարձրություն  ունեցող  գետնախարիսխ (ցոկոլ)  և  ապա  բարձրացվեց ութ  մետրանոց  պարսպապատը` հում  աղյուսից: Պարիսպը,  յուրաքանչյուր  8  մ  հեռավորության վրա,  ամրացվեց  հինգմետրանոց  որմնահեծերով:  Եռանկյունաձև հատակագծով ամրոցի  ամբողջ  տարածքը  զբաղեցնում էին տարբեր  նշանակության  համալիրներ:  Այսպես,  միջնաբերդի  արևմտյան  հատվածը  կառուցապատված  էր  աշխարհիկ  և  պաշտամունքային  շինություններով:  Հյուսիսարևելյան  և  հարավային  հատվածները  զբաղեցնում  էին  տնտեսական  նշանակության  շինությունները: Պեղումների  ընթացքում  բացվել  են  բազմաթիվ  շինություններª  պալատներ,  տաճարներ,  բնակելի  կացարաններ,  պահեստներ,  միջանցքներ  և  այլն:
 Ամրոցի մուտքը գտնվում է բլրի հարավային  զառիվայր  լանջին: Մուտքը  պաշտպանված  է  հզոր  աշտարակներով,  որից  դեպի  բակ  կարելի է  հասնել  աստիճանավոր  սանդուղքներով:

Թվարկե՛ք հայկական գաղթավայրերի առաջացման պատճառներ /գրավոր/.

Արտագաղթի պատճառները տարբեր էին` անկախ պե­տականության կորուստ, օտարների դաժան տիրապե­տություն, ցեղասպանություն, տնտեսական, սոցիալա­կան և քաղաքական ծանր վիճակ, սով, համաճարակ­ներ և այլն:

2.Ներկայացրե՛ք արտագաղթի հետևանքները Հայաստանի համար /գրավոր/.

Հայերի արտահոսքը ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Բուն հայրենիքում պակասեց հայ ժողովրդի ներուժը:

3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կազմե՛ք այն երկրների ցանկը, որտեղ կան հայկական գաղթօջախներ կամ հայկական համայնքներ /գրավոր/.

Իրանի հայ համայնքում նոր ժամանակների ավարտին հաշվվում էր մոտ 200 հազար մարդ:
Եգիպտոսում այդ նույն ժամանակ հայերի թիվը մոտ 15 հազար էր:
Նոր դարերում ամենամեծ հայկական գաղթավայրը ձևավորվեց Ռուսաստանյան կայսրությունում:

Մեծ թվով հայեր էին ապրում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Այնտեղ XV դարից ձևավորված հայ գաղթավայրը, դարձավ այն կենտրոնատեղին, ուր ստեղծվեց և վե­րելք ապրեց հայ քաղաքակրթության բաղկացուցիչ մասը կազմող արևմտահայ մշակույթը:



2. Ներկայացրե՛ք Բնական գիտությունների և Հայագիտության ներկայացուցիչների և նրանց աշխատություններից կամ կատարած աշխատանքներից, գյուտերից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Վահան Բաստամյան

Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորական, աստվածաբան, մանկավարժ, խմբագիր, հայ կանոնագիտության հիմնադիրներից մեկը։
Հակոբ Սիրունի
Հակոբ Առաքելի Սիրունի հայագետ արևելագետ, գրող, գրականագետ, հրապարակագիր, հասարակական գործիչ։

Հայկական Մշակույթը Հայկական մշակույթը 19դարի երկրորդ կեսին և 20դարի սկզբին:

  1. Կրթություն
  2. Գիտություն
  3. Գրականություն
  4. Մամուլ
  5. Արվեստ և ճարտարապետություն

Կրթություն-Թիֆլիս, Կ.պոլիս-Արևելահայերի և արևմտահայերի մշակույթի կենտրոնն էր:
Կրթական համակարգը-Պետական, ազգային, ծխական (եկեղեցիների տնօրինման տակ գտնվող դպրոցներ)
1864-1866 թ. Շուշի և Երևան-Թեմական դպրոցների ստեղծում (Պերճ Պռոշյան):
1874թ.Էջմիածին,Գևորգ Դ Կաթողիկոս (Գևորգյան հոգևոր ճեմարան)

Ազգային դպրոցներ-նախակրթարաններ (տարրական), և երկրորդական (միջնակարգ)

1.Զեյթունի ինքնապաշտպանություն 1862թ: Ղեկավար՝ Մկրտիչ Յաղուբյան
  1. Սասունի ինքնապաշտպանություն 1894, 1904, 1915թ: Ղեկավարներ՝ Մեծն Մուրադ, Անդրանիկ Օզանյան, Կոմս Վահան Փափազյան
  2. Վանի ինքնապաշտպանություն 1896թ, 1915թ. Ղեկավարներ՝ Մկրտիչ Ավետիսյան, Հայկակ Կոսոյան
4.Շապին Գարահիսար 1915թ. Ղեկավար՝ Ղուկաս Տեովլեթյան
5.Սուետիա (Մուսալեռ) 1915թ. Ղեկավարներ՝ Տիգրան Անդրեասյան, Եսայի Յաղուբյան
  1. Ուրֆա (Եդեսիա) 1915թ. Ղեկավար՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան
7.Մալաթիա 1915թ. Ղեկավար՝ Եղիշե Քահանա Խաչատրյան

Պատմության տնային աշխատանք

1. Վեր հանե՛ք 1915թ. ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը:
1915թ. ինքնապաշտպանական մարտերը ունեցել են մեծ պատմական նշանակություն: Ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ տասնյակ հազարավոր հայեր են փրկվել: Վանում պաշտպանների հաղթանակի շնորհիվ Վասպուրականում կարողացավ որոշ ժամանակով գոյություն ունենալ ազգային տեղական իշխանություն, որը ապագա անկախության նախատիպն էր:

Պատմություն


Համեմատե՛ք երեք կուսակցությունների ծրագրերը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք/
Կուսակցություններն են՝Արմենական կուսակցություն, Հնչակյան կուսակցություն և Հայ հեղափոխական դաշնակցություն:
Արմենական կուսակցություն
Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի  նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը:
Հնչակյան կուսակցություն
Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ:
Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր:
Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գերխնդիրը հայապահպանությունն էր:
Հայ հեղափոխական դաշնակցություն
Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում:
Նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:
Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է:
Կարծում եմ, Արմենական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը ավելի իրար նման են: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, իսկ Հայ հեղափոխական դաշնակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է: Նպատակները նույնն են:

Պատմություն


1. Ներկայացրե՛ք Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը: Ձեր գնահատականը:
Ռուս-թուրքական առաջին պատերազմը տևեց 1806-1812թթ.: Վերջում Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին Թուրքիային 1812թ. մայիսին հայ դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտության պայմանագիր: Երկրորդ ռուս-թուրքական պատերազմը տևեց 1828-1829թթ. և այն ավարտվեց 1829թ. սեպտեմբերի 2-ին Անդրիանուպոլսում հաշտության պայմանագրի կնքումով: Ըստ այդ պայմանագրի Սև ծովի ափերից մի մեծ տարածք և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառները անցան Ռուսաստանին: Իմ կարծիքով դա մի քիչ նպաստավոր էր, բայ ավելի շատ ոչ:

Պատմություն


Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 
Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։
Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։
Պարսկական բանակը նահանջում էր Այրարատյան դաշտով, Երասխի հոսանքի ուղղությամբ։ Առջևից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։
Հայաստանը վերածվեց անապատի։
Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Ղրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։
Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։
Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։
Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։








ԱՄՆ


1. Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:
Ամերիկան ունեի շատ բազմազան բնական պայմաններ: Այն գտնվում է Խաղաղ և Ատլանյան օվկիանոսների միջև: Տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում, Ֆլորիդա նահանգի հարավը՝ արևադարձային, իսկ Ալյասկան՝ մերձարկտիկական ու արկտիկական գոտիներում:
2. Որո՞նք են ԱՄՆ-ի զարգացման նախադրյալները:
Քանի որ ԱՄՆ-ն գտնվում է երկու օվկիանոսների մեջտեղում, այն կապ ունի բոլոր մայրցամաքների հետ և նաև ունի ռազմավարական-պաշտպանական առավելություն: ԱՄՆ-ի տարածքում կան շատ օգտակար հանածոներ՝ քարածուխ, նավթ, գազ, երկաթի հանքաքար, պղինձ, ցինկ, կապար, մոլիբդեն, ուրան, ոսկի և այլն: ԱՄՆ-ի խոնավ արևելյան շրջաններում շատ են ջրառատ գետերն ու մեծ լճերը: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու բնության տեսարժան վայրերը:
3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
ԱՄՆ-ի մեծ ագլոմերացիաներն են Նյու Յորքը, Դետրոյթը, Չիկագոն, Լոս Անջելեսն ու Ֆիլադելֆիան:
4. Ինչպե՞ս է ամերիկացի ազգը:
Ամերիկացի ազգը կազմված է շատ տարբեր ժողովուրդների խառնուրդից: Այնտեղ ապրում են ավելի քան 100 ժողովուրդների ներկայացուցիչներ: Այն կազմված է երեք հիմնական խմբերից, որոնք են՝ ամերիկացիները, որոնք մեծ մասն են կազմում, անցման շրջանի ներգաթյալները և ամենափոքր մասը՝ բնիկները: Բնիկները կազմում են բնակչության 1%-ից քիչ: 







Պատմության տնային աշխատանք 


ա) Փորձե՛ք բացատրել <<Քաղաքացիական հասարակություն>> հասկացությունը: Ի՞նչ եք կարծում, մենք քաղաքացիական հասարակությու՞ն ենք արդյոք:
Քաղաքացիական հասարակություն է այն հասարակությունը, որի բոլոր անդամները ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ: Իմ կարծիքով մենք որոշ չափով համապատասախանում են քաղաքացիական հասարակությանը, բայց նաև շատ բաներով տարբեր ենք: 
բ) Համընդհանուր ընտրական իրավունքը համարում է ժողովրդավարության պարտադիր պայման: Ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը:
Իմ կարծիքով համընդհանուր ընտրական իրավունքը ժողովրդավարության պարտադիր պայման է, որովհետև իմ կարծիքով այնտեղ ավելի մեծ դեր ունեն այն մարդիկ, որոնց ժողովուրդն է ընտրում:
գ) Ներկայացրե՛ք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի զարգացման արդյունքները 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին:
Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում ձևավորվում էին հանրապետական ու ժողովրդավարական կուսակցություններ,  բայց դրանց միջև կային հակասություններ: Այնտեղ պայքարում էին ստրկության դեմ և ի վերջո հաղթեցին: Ֆրանսիայում տեղի էին ունենում հակամիապետական պայքարներ: Պրուսիայի հետ պատերազմից հետո կայսրությունը տապալվեց և սկսվեց միապետականների ու հանրապետականների միջև պայքար, հանրապետականները հաղթեցին և ստեղծվեց երրորդ հանրապետության սահմանադրությունը: Ռուսաստանում այդպիսի կուսակցությունները ավելի ուշ ժամանակահատվածում սկսեցին ձևավորվել: Այս ժամանակ Ռուսաստանը դանդաղ էր զարգանում: Ճորտությունը վերացվեց և դրանից հետո սկսվեց Ռուսաստանյան առաջին հեղափոխությունը: Ռուսաստանը սկսեց բռնել սահմանադրական միապետության ուղին:

Արտագաղթ. իրավիճակ ու հետևանքներ


Աշխարհի բոլոր երկրներում դեմոգրաֆիկ տեղաշարժեր պատմության տարբեր շրջափուլերում եղել են: Միգրացիոն այդ հոսքերն ամենատարբեր դրդապատճառներ են ունեցել՝ պատերազմներ, ցեղասպանություններ, տնտեսական խնդիրներ, մշակութային անհամատեղելիություն, ինչ-որ բնակլիմական հարցեր, աղքատություն կամ առավել լավ ապրելու դրդապատճառներ: Մի խոսքով արտագաղթը ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ:










Համաշհարհային մշակույթի պատմություն»


         “Համաշխարհային մշակույթի պատմություն” դասընթացի խնդիրն է` արվեստի բացառիկության քննարկումը բարոյամարդասիրական գիտակցության  տեսակետից: Դասընթացը արտացոլում է  գեղարվեստական գիտակցության, արվեստի տեսության և պատմության տեսակետների հետազոտությունները, մշակույթի բարոյահոգևորական բացառիկությունը: Քննարկվում են մի շարք կարևորագույն հարցեր մշակույթի ծագման, կառուցվածքի, զարգացման, ֆունկցիոնալության վերաբերյալ. վերլուծվում են փիլիսոփայական հիմնական հայեցակարգի սաղմնավորումը, զարգացումը: Ուսանողները ծանոթանում են մշակութա-պատմական գործընթացի պարբերացման սկզբունքների հետ` նախնադարյան հասարակարգի մշակույթից մինչ մեր օրերը: Բացահայտվում են յուրաքանչյուր մշակութա-պատմական տիպերի, գեղարվեստական ոճերի                                            առանձնահատկությունները:
            Յուրաքանչյուր բաժինը արտացոլում է համաշխարհային մշակույթի զարգացման որոշակի դարաշրջան: Ծրագրի թեմաները բաժանված են ըստ պատմաժամանակագրական, ինտերգրացման սկզբունքի և պայմանավորում գիտելիքների ներգրավումը /պատմություն  փիլիսոփայություն, մշակութաբանություն, բարոյագիտություն, հոգեբանություն, արվեստների տեսություն և պատմություն ևն/: Արվեստի այլընտրանքային երևույթները քննարկվում են առարկայի ներսից:
            Մշակույթի պատմության իմացությունը կոչված է նախապատրաստել երիտասարդությանը կողմնորոշվել   ժամանակակից աշխարհում, իմաստավորել այն, որպես մշակութային նվաճումների ամբողջություն: Մշակույթը քննարկվում է, որպես սոցիալական և այլ փորձի փոխանցելու ձև, նրա պատմական տիպերի ուսումնասիրությունը նպաստում է մշակութային  սկզբնօրինակների /արխետիպերի/ բացահայտումը: Դասընթացը ձևավորում է ինքնագիտակցությունը, ընդլայնում մտահորիզոնը, նպաստում աշխարհի ճանաչողությանը, արթնացնում հետաքրքրությունը սեփական և այլ մշակույթների հանդեպ: Պատկերացում ստանալով մշակույթների բազմազանության, ինքնուրույնության, անհատականության մասին, ուսանողները սովորում են կողմնորոշվել ժամանակակից հասարակության մշակութային միջավայրում, ունակություն են ձեռք բերում մասնակցել մշակույթների երկխոսությանը, գնահատում են սեփական մշակույթի արժանի տեղը:
            Դասընթացը կոչված է ներկայացնել նաև արդի քաղաքակրթության նախադրյալները: Մշակույթի պատմության ուսումնասիրումը մարդուն հոգևոր հարստացնում է, նպաստում ինքնուրույն մտածելակերպի, բարոյական լսողության, հոգեկան և էսթետիկական նրբազգացության զարգացմանը, ի վերջո, նպաստում է ստեղծագործական անհատի ձևավորմանը, օգնում է խուսափել պրոֆեսիոնալ մասնագիտացման սահմանափակումից, գավառականությունից և էպիգոնությունից:
            Հարաբերակցությունը, զուգահեռները արդիականության և հայ մշակույթի հետ, բազմազան դիդակտիկ նյութերի և տեխնիկական միջոցների պարտադիր օգտագործումը օգնում է նյութի ընկալմանը: Դասին, սեմինարին, մոդուլին, զեկույցին պատրաստվելու համար անհրաժեշտ է ծանոթանալ առաջարկվող գրականության, ձեռնարկի, դասախոսության, առաջարկված հարցաշարքի հետ: Առանձին դուրս են գրվում կարևորագույն, հիմնական դրույթներ, փաստեր, հետաքրքրություն առաջացնող կամ անհասկանալի հարցերը, ինչը օգնում է ուսանողին ինքնուրույն իմաստավորել կարդացածը, արտահայտել միտքը, ներկայացնել զանազան տեսակետների վերլուծությունը, հարաբերակցել այժմեականության հետ, զուգահեռներ անցկացնել հայ մշակույթի հետ:
²ÛÝ Ïáãí³Í ¿ û·Ý»É áõë³ÝáÕÝ»ñÇÝ ÁÝÏ³É»É Ñ³Ù³ß˳ñѳÛÇÝ Ùß³ÏáõÛÃÁ áñå»ë ÙdzëݳϳÝ,  ß³ñáõÝ³Ï³Ï³Ý »ñ¨áõÛã  гٳß˳ñѳÛÇÝ Ùß³ÏáõÛÃÝ áõëáõÙݳëÇñíáõÙ ¿ Áëï å³ïÙ³Ï³Ý ¹³ñ³ßñç³ÝÝ»ñÇ, ÇÝãÇ Ñ³Ù³ñ  û·ïíáõÙ »Ýù Ñݳ·ÇïáõÃÛ³Ý, å³ïÙ³·ñáõÃÛ³Ý, ³½·³·ñáõÃÛ³Ý ¨ ³ÛÉ ·ÇïáõÃÛáõÝÝ»ñÇ ÙÇçáóáí  ëï³óí³Í ïíÛ³ÉÝ»ñÇó£ Ստորև համառոտ ներկայացվում է թեմաների բովանդակությունը` :







Գյուլիստանի  Հաշտության պայմանագիրը 
Գյուլիստանի  Հաշտության պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովրդների մերձեցման համար, որի արտացոլումն է նաև այսօրվա ինտեգրումը հետխորհրդային տարածքում: Եվ Հայաստանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Գյուլիստանի, Թուրքմանչայի պայմանագրերի ու հայ-ռուսական հարաբերությունների պատմության տրամաբանական հետևանքն է: Այդ մասին «Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը. պատմությունն ու արդիականությունը» թեմայով Մոսկվայում կայացած գիտաժողովում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա, պայմանագրի շնորհիվ, ռուսներն իրավամբ դարձան «կովկասյան ազգության անձինք», քանի որ դա առաջին իրավաբանական փաստաթուղթն էր, որով ամրագրվեցին Ռուսաստանի իրավունքներն Անդրկովկասում: Ըստ Զատուլինի, այն տարիների իրադարձություններն անարդարացիորեն հայտնվեցին 1812 թվականի Հայրենական պատերազմի ստվերում և հիմա կարիք չկա լռել այդ մասին տուրք տալով քաղաքական նպատակահարմարությանը: Ակնհայտ է, որ նման կոնյուկտուրան անշուշտ առկա է և կլինի, սակայն դա առիթ չի տալիս հրաժարվելու սեփական պատմության անաչառ ու օբյեկտիվ ուսումնասիրությունից: «Ես չեմ ընդունում նկատառումները, որոնց համաձայն մենք պետք է մոռանանք մեր սխրանքներն ու փառքը, մեր նախնիներին, միևնույն է, ինչ ազգության էին նրանք, որոնք միասին մարտնչել են Կովկասի ազատագրման համար, Կովկասին խաղաղ ու արարիչ կյանք պարգևելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումները, ինչ-որ մեկին չնեղացնելու ցանկությունը, այս հարցի նրբությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, ինձ չեն կանգնեցնում, քանի որ խոսքը մեր հիշողության, մեր գենետիկ կոդի մասին է»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:
Ինչպես նշեց ՌԴ Սևծովյան և Կասպից ավազանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը, գիտաժողովի մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, նրա ակադեմիական ինստիտուտներն ու ազգային համայնքները, ինչպես նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, քննարկեցին Գյուլիստանի պայմանագրի ազդեցությունը Կովկասի քաղաքական զարգացման վրա, ներառյալ Կասպից ծովի խնդիրները, ազգամիջյան հարաբերությունները, կովկասյան պետսւթյունների փոխհարաբերությունները, գերտերությունների ազդեցությունը տարածաշրջանում: Արտաքին կողմերի դերը, ինչպիսիք են Անգլիան կամ Թուրքիան, կասկածներ չեն հարուցում: Արտատարածաշրջանային տերություններին հասցեագրված կոչերը չմիջամտել Անդրկովկասի տարածաշրջանին հազիվ թե հաշվի առնվեն այդ տերությունների կողմից: «Մեծ խաղը», որի մաս է կազմում նաև Գյուլիստանի պայմանագիրը, ինչպես հայտնի է, կավարտվի միայն այն ժամանակ, երբ «բոլորը մեռնեն»: Բայց ինչի հետ կարելի է համաձայնվել այն է, որ անվտանգությունը չես առնի, և որ Ռուսաստանը Կովկասում առանցքային նշանակություն ունի ռուսական պետության անվտանգության ապահովման տեսակետից»,-գտնում է Արշեևը:




Թուրքմենչայի Պայմանագիրը

Երևանը գրավելուց հետո  սպասվում էր ,որ պարսիկները  հաշտություն կխնդրեն բայց դա տեղի չունեցավ:Ռուսական զորքերը շարունակեցին  հարձակումը  հետապնդելով  բարոյաքված թշնամուն  գրավեցին Թավրիզը ,ապա Խոյի ,Սալմաստի  գավառները մի շարք քաղաքներ:Պարսիկները հաշտություն խնդրեցին ,որ ընդունվեց ռուսական  կառավարության կողմից:
Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև:
Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք:
Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:ուրքմենչայի Պայմանագիրը 1828 ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 21-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում, 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։

Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն:







Բուխարեստ

Բուխարեստը գտնվում է հարավային Ռումինիայում, Ստորին Դանության կենտրոնում՝ ոչ նավարկելի Դիմբովցիա  գետի վրա, Դանուբից 45 կմ հեռավորության վրա։
Դիմբովիցա գետի ոչ մեծ վտակից՝ Կելոնտինիյա գետից բացի, քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է լճերի շղթա։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ֆլորյասկա, Տեյ, Հերաստրաու լճերը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է արհեստական Չիշմիջիու լիճը, որը շրջապատված է այգիներով և զբոսայգիներով։
Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ²::Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 55,8 մետրի (Բուխարեստի հարավարևելյան հատվածում) և 91,5 մետրի (եկեղեցու մոտ, Միլիտար շրջանում) միջև։
Մինչ վերջերս Բուխարեստը հիմնականում շրջապատում էր գյուղական տեղանքը, սակայն 1989 թվականից հետո Իլֆով գավառում սկսվեց ակտիվ կառուցապատումը նոր արվարձանային շրջաններում։











Նապոլեոն Բոնապարտ

11.24.2017

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է  Կորսիկացի անվան  փաստաբանի ընտանիքում:1784 թ-ին ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–85 թթ-ին սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունն սկսել է 1785 թ-ին, Վալանսում` որպես հրետանային գնդի կրտսեր լեյտենանտ: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1793 թ-ին խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:795 թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետական խռովության ջախջախումից հետո նշանակվել է Փարիզի կայազորի պետ, ապա՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար՝ իտալական արշավանքի ժամանակ: 1798– 1801 թթ-ի Բոնապարտի գլխավորած եգիպտական արշավանքն ավարտվել է անհաջողությամբ: Օգտվելով Դիրեկտորիայի (Առաջին հանրապետության կառավարությունը 1795–99 թթ-ին) թուլությունից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թ-ի նոյեմբերի 9-ին (հանրապետության օրացույցով՝ Բրյումերի 18-ին) պետական հեղաշրջում է արել. հաստատել է կոնսուլության վարչակարգ և իր ձեռքում կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը: 1802 թ-ին Նապոլեոնը նշանակվել է ցկյանս կոնսուլ, իսկ 1804 թ-ին թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: Նապոլեոն I-ը միմյանց  հետևեից պարտության է մատնել  եվրոպական երկրների  ռազմաքաղաքական   դաշինքներին:
800–11 թթ-ին Նապոլեոնի կայսրությունը հասել է հզորության գագաթնակետին:
1812 թ-ի հունիսի 12-ին, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժել է Ռուսական կայսրության տարածքը: Նապոլեոն I-ի դեմ պատերազմին մասնակցել են երկրի կադրային բանակը, եվրոպական Ռուսաստանի ողջ բնակչությունը. ռուսների համար այն դարձել է հայրենական պատերազմ: 
Նապոլեոն Բոնապարտի կյանքի և գործունեության վերաբերյալ լույս են տեսել բազմաթիվ ու բազմալեզու գրքեր: Առավել հայտնի են Եվգենի Տառլեի «Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան, 1812 թիվ», Ալբերտ Մանֆրեդի «Նապոլեոն Բոնապարտ», Ստենդալի «Նապոլեոն» երկերը (հայերեն՝ 1939, 1975 և 1985 թթ.): 
Նապոլեոն Բոնապարտի և հայերի առնչությունների մասին են կայսեր թիկնապահ Ռուստամի (Խաչատուրյան Ռոստոմ) հուշերը, որը ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ 1997 թ-ին լույս է ընծայվել «Իմ կյանքը Նապոլեոնի հետ: Հայազգի մամլուք Ռուստամի ճշմարտապատում հուշերը» խորագրով:

No comments:

Post a Comment