Կենսաբանություն




Ծխելու վնասը

Հայտնի է, որ ծխելը վնասակար է: Բայց մարդիկ հաճախ ծխում են: Շատ վտանգավոր է, երբ ծխում են երիտասարդները: Փոքր ժամանակից ծխողները  մեծանալով չեն կարողանում դիմադրել վատ սովորությանը: Առաջին հարվածը են թոքերը, որոնց մեջ կուտակվում է վնասակար նյութեր: Այդ նյութերը արյան միջոցով տարածվում են ամբողջ օրգանիզմով, դա պատճառ է դառնում շատ հիվանդությունների՝ անգինա, բռոնխիդ, և ուրիշ ծանր հիվանդություններ: Հաջորդ հարվածը ստանում է սիրտը, ծխող մարդու սիրտը խփում է ավելի հաճախ և դառնում է պատճառ սռտի տարբեր ծանր հիվանդությունների: Շատ վտանգաոր է ծխել հղի կանանց, որովհետև ազդում է երեխայի առողջության վրա: Ազդում է նաև մտավոր աշխատանքի վրա, մարսողության վրա: Ծխող մարդու մաշկը վատ գուընի է և շատ չոր:


Ոսկրերի աճ

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝22%:Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:Անօրգանական միացություններից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆատի աղերը։ Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն հաստությամբ և դյուրաբեկ։ Արտաքնապես ոսկրը պատված է ամուր թաղանթով՝շրջոսկրով,որն ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ նյութը, որին հարում է սպունգանման նյութը։ Վերջինս կազմված է բազմաթիվ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում կամ խոռոչներ՝ լցված կարմիր [[ոսկրածուծով:|:Հատկանշական է, որ ոսկրային թիթեղիկները դասավորված են այնպիսի ուղղությամբ, որը համապատասխանում է ոսկրի վրա ընկնող ծանրության ուժին։ Հոծ ոսկրանյութն ապահովում է ոսկրի ամրությունը, իսկ սպունգանմանը՝ թեթևությունը։ Երկար խողովակավոր ոսկրերի մարմնում առկա է խոռոչ՝ լցված դեղն ոսկրածուծով։ Այն հարուստ է ճարպային նյութերով։ Ոսկրերն աճում են ինչպես երկարությամբ այնպեսել հաստությամբ։ Ոսկրերի աճը հաստությամբ տեղի ունենում շրջոսկրի ներքին շերտի բջիջների բաժանման միջոցով։ Ոսկրերի աճը երկարությամբ կատարվում է նրա խողովակավոր ոսկրի գլխիկը պատող աճառի բջիջների բազմացման միջոցով։ Ոսկրերի աճի կարգավորում ն իրականացվում է մակուղեղի արտադրած աճի հորմոնով:Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին վոսկրանյութը փոփոխվում է ամբողջ կյանքում։






Արտաքին ականջ

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։
Խեցին  մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ  կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր  ձայնը։
Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։
Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին  ծնոդի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ  բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային  թքագեղձ  է։
Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։


21.11.2017

Գեղձեր

Գեղձերը լինում են տարբեր տիպերի. պարզ` խողովակաձև (1), ոլորուն-խողովակաձև (2), բշտիկաձև (3), և բարդ` խողովակաձև-բշտիկաձև (4), ցանցաձև (5)
Գեղձերը մարդու և կենդանիների օրգաններ են, որոնք մշակում ու արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր: Որոշ գեղձեր (թքագեղձեր, կաթնագեղձեր և այլն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած նյութը՝ արտազատուկ (սեկրետ): Մյուս ներզատիչ գեղձերը ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը՝ ներզատուկը (ինկրետ), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում: Կան նաև խառը (օրինակ՝ ենթաստամոքսային, սեռական) գեղձեր, որոնք ունեն թե՜ արտազատիչ, թե՜ ներզատիչ բջիջներ: Որոշ խտացնող գեղձեր ընտրողաբար կլանում են արյան մեջ գտնվող նյութափոխանակության վերջնական արգասիքները, խտացնում են դրանք և արտազատում՝ կանխելով օրգանիզմի ինքնաթունավորումը: Կան սպիտակուցային կամ շճային գեղձեր (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն սպիտակուցային բնույթ: Լորձային գեղձերը (կերակրափողի կամ արգանդի) արտադրում են գլիկոպրոտեիդների շարքին պատկանող մուցին և մուկոիդներ: Հետերոկրին գեղձերը միաժամանակ արտադրում են և՜ սպիտակուցային, և՜ լորձային արտազատուկ: Ճարպային, մասամբ կաթնային գեղձերի արտազատուկները բնույթով ճարպանման են: Բազմաբջիջ գեղձերի անատոմիաֆիզիոլոգիական միավորը՝ ադենոմերը, կազմված է խոռոչից և ծորանից: Ըստ ադենոմերի ձևի (երկարավուն կամ կլորավուն)՝ գեղձերը լինում են խողովակաձև և բշտիկաձև (ալվեոլային): Գնդաձև ադենոմերներին երբեմն անվանում են ացինուսներ: Ստամոքսաելքի, ստամոքսի հատակի, արգանդի գեղձերը կազմված են 1 ադենոմերից ու չճյուղավորված արտատար ծորանից և կոչվում են պարզ (խողովակաձև կամ բշտիկաձև): Բարդ գեղձերը կազմված են մեծ քանակությամբ ադենոմերներից, որոնց ծորանները, միանալով, կազմում են ընդհանուր արտատար ծորան: Ըստ ադենոմերի ձևի՝ բարդ գեղձերը լինում են խողովակաձև (օրինակ՝ ենթալեզվային թքագեղձը), բշտիկաձև (ենթաստամոքսային, հարականջային) և բշտիկախողովակային (ենթածնոտային թքագեղձ): Երբեմն խողովակաձև ադենոմերները, ճյուղավորվելով, միանում են միմյանց, և գեղձերը դառնում են բարդ ցանցաձև (լյարդ, մակուղեղի առաջային բիլթ և այլն): Գեղձերը ենթակա են հիվանդությունների (զարգացման արատներ, բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ֆունկցիայի նվազում կամ ուժեղացում), որոնք հանգեցնում են օրգանիզմի կենսագործունեության լուրջ խանգարումների:
Օրինակ` ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների թերֆունկցիան առաջացնում է շաքարախտ, ստորին մակուղեղում (հիպոֆիզ) աճման հորմոնի անբավարար արտադրության դեպքում առաջանում է գաճաճություն, ավելցուկի դեպքում՝ գիգանտիզմ և այլն:


ՆՅԱՐԴԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Նյարդային համակարգը կազմված է երկու բաժիններից` ծայրամասային և կենտրոնական:Կենտրոնական բաժինը կազմում են գլխուղեղը և ողնուղեղը, իսկ ծայրամասային բաժինը կազմում են նյարդերը և նյարդային հանգույցները: Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։ Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։ Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների: Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։ Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։ Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։ Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն , խանգարվում է քունը: Մարդը նյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա: Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության: Շատ կարևոր է իմանալ, թեինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում` ծանր դեպրեսիայի:




Հիդրա

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերան, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Բջջիջներ

Բջիջները   իլիկաձև   ժապավենաձև   կամ   գլանաձև  են   1  2  մտրկով,ըմպանին  հարող  ստիգմայով:Ակտիվ   լողում   է  ջրում  ,որոշ  տեսակներ   կարող  են  կորցնել  մտրակը  և  անշարժ  ապրել   ջրի  մակերեսին  կամ  հողում:Որոշ   տեսականեր   ջրավազանների   աղտոտվածության  աստիճանի  ցուցիչներ   են:Էվգլենայի  լատիներեն  անվանումն  է  Euglena:     Էվգլենայի   առջևի  մասը   բութ  է  ,իսկ  հետևինը  սուր:Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների  դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։

Քարաքոսների կառուծվածքը և բազմացումը

Որոշ  քարաքոսներ  ունեն     տերևների  տեսք,որոշները  ծածկում են  սուբստրատը  կեևի  նման,իսկ  մյուսները  ունեն  թփի  տեսք   և  կան  նաև  դոնդողանման    քարաքոսեր  օրինակ   Collema   ցեղի  ներկայացուցիչները:Չնայած  քարաքոսի  ձևը  կանքորոշված   է  սնկային    բաղադրիչի    գենետիտական  նյութով, ֆոտեբիոնտի  հետ  կապը  անհրաժեշտ   համապատասխան  ձևի   ձևափոխման  համար:Հայտնի    են  դեպքեր,երբ  սունկը   վերածվել  է  քարաքոսի:Սկզբում այդ երկու ձևերը համարվում էին երկու տարբեր տեսակներ, սակայն հետագայում հայտնաբերվեց, որ նրանք աճում են միացյալ կերպով։Կան ապացույցներ, որ քարաքոսերում՝ բաղադիչների միջև, դիտվում է ոչ թե մուտուալիզմ, այլ կոմենսալիզմ կամ մակաբուծություն (Ահմաջյան,1993)։ Ֆոտոսինթեզող բաղադրիչը կարող է սնկից անկախ գոևատևել բնության մեջ, բայց հակառակը տեղի չի ունենում։ Ավելին՝ ֆոտոբիոնտի բջիջները պարբերաբար ոչնչացվում են սնկի կողմից սննդանյութերի փոխանակման ընթացքում։ Համակեցությունը պահպանվում է նրա շնորհիվ, որ ֆոտոբիոնտի բջիջները բազմանում են և լրացնում բջիջների պակասը։Տիպիկ տերևանման քարաքոսի թալոմի կտրվածքը խոշորացման տակ ուսումնասիրելու ժամանակ պարզ դարձավ, որ սնկային ֆիլամենտների չորս շերտեր հաջորդում են միմյանց։ Ամենավերին շերտը կազմված է խիտ կերպով իրար կապակցված հիֆերից, որոնք առաջացնում են պաշտպանական արտաքին շերտ՝ կորտեքս (կեղև), որի հաստությունը կարող է հասնել մի քանի հարյուր միկրոմետրի։ Կորտեքսը կարող է լրացուցիչ կերպով ծածկված լինել բջջային կառուցվածք չունեցող շերտով՝ էպիկորտեքսով, որի հաստությունը մոտավորապես 0.6-1 մկմ է։Շատ քարաքոսեր բազմանում են անսեռ եղանակով։ Այն կատարվում է վեգետատիվ ճանապարհով կամ դիասպորների (պարունակում են սնկի և ջրիմուռի բջիջներ) տարածման միջոցով։ Դիասպորների տեսակներից են սոռեդիումները, որոնք ջրիմուռների բջիջների փոքրիկ խմբեր են։ Դրանք, շրջապատվելով սնկային ֆիլամենտներով, ձևավորում են հատուկ կառույցներ՝ սոռալիաներ, որոնց միջից սոռեդիումները կարող են տարածվել քամու միջոցով։ Դիասպորների մեկ այլ տեսակ են ինսիդիաները, որոնք թալոմի վրա գտնվող երկարավուն ելուստներ են և տարածվում են՝ պոկվելով թալոմից։ Այսպիսով, քարաքոսերն ունեն ինսիդիումներ, սոռեդիումներ և ենթարկվում են ֆրագմենտացիայի։Չնայած այդ երկու կառուցվածքներն էլ կազմված են միևնույն բաղադրիչներից (միկոբիոնտ և ֆոտոբիոնտ), նրանք որոշակիորեն տարբերվում են։ Ինսիդիումները քարաքոսի արտաքին ելուստներ են։ Սոռեդիումները փոշենման պրոպագուլներ են, որոնք դուրս են գալիս թալոմի գագաթից։ Որպեսզի առաջանա քարաքոս, պրոպագուլները պետք է պարունակեն և´ միկոբիոնտ, և´ ֆոտոբիոնտ։Թփանման քարաքոսերը հեշտորեն ֆրագմենտների են բաժանվում։ Քանի որ թալոմը լավ տարբերակված չէ, դիասպորների առաջացման և վեգետատիվ բազմացման միջև սահմանն անորոշ է։ Շատ քարաքոսեր կոտրվում են մասերի, երբ չորանում են և տարածվում են քամու միջոցով։ Շարունակում աճել, երբ առկա է անհրաժեշտ քանակի խոնավություն։


No comments:

Post a Comment