Tuesday, November 14, 2017

ՆՅԱՐԴԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նյարդային համակարգը կազմված է երկու բաժիններից` ծայրամասային և կենտրոնական:Կենտրոնական բաժինը կազմում են գլխուղեղը և ողնուղեղը, իսկ ծայրամասային բաժինը կազմում են նյարդերը և նյարդային հանգույցները: Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։ Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։ Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների: Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։ Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։ Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։


Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։ Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն , խանգարվում է քունը: Մարդը նյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա: Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության: Շատ կարևոր է իմանալ, թեինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում` ծանր դեպրեսիայի:

No comments:

Post a Comment